Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից:
Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի այս տարվա թեման էր «Էկո Տոնածառը», որը զարդարվեց ծրագրի մասնակիցների կողմից` բնական նյութերով պատրաստված տոնածառի խաղալիքներով:
Ծրագիրը տեղի ունեցավ ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում:
«Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն տասը տարի երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարվա ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին նաև Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները, ովքեր կերպարանափոխվելով էլֆերի, օգնեցին միջոցառման մասնակիցներին պատրաստել ամանորյա զարդեր՝ միմյանց պատմելով Ամանորյա ու Սուրբ ծննդյան հրաշքների մասին պատմություններ: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերին աջակցելու համար», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Ինչպես միշտ մեծագույն հաճույք է այստեղ այսօր գտնվելը, քանի որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնին հաջողվում է անել մի կարևորագույն բան՝ համատեղել ուրախ ժամանցը կրթության հետ: Ուրախ եմ, որ այս գեղեցիկ տոնական օրով մեր երեխաները կիմանան էկոլոգիայի կարևորության մասին և կսովորեն այդ գիտելիքները կիրառել ամենօրյա կյանքում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան