Եթե ուզում են ձեր բանկային քարտի տվյալները, ուրեմն գործ ունեք խարդախության հետ
Համացանցային խարդախությունը, անձնական տվյալների հափշտակումը և այլ արատավոր երևույթներ, ցավոք, մեր իրականության անբաժան մասն են։ Հատկապես նախատոնական օրերին համացանցային խաբեության թակարդում հայտնվելու հավանականությունը մեծանում է, քանզի խարդախները լավ գիտեն նվերներ առաջարկելու կամ, ինչու ոչ, «նվիրելու» ձևերը։ Դրանք անում են հաղորդագրություններ տարածելու միջոցով` այդ թվում նաեւ հայերենով
«Նոր տարվա առիթով , օրինակ, գուգլը ձեզ որոշել է նվեր անել կամ սամսունգը և այլն։ Սա փոփոխվող երևույթ է և հստակ ասել, թե որը կհանդիպի դժվար է։ Սակայն մարդիկ հիմնականում ստանում են նույնաբովանդակ հաղորդագրություններ սկսած վայբերից, վերջացրած կայքեր այցելություններից։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ շահումներ և անվճար հեռախոսներ, ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, լինում են միայն թակարդներում»,- panorama.am-ին տեղեկացրեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Խաբեության զոհ կարող են դառնալ բոլորը ՝ անկախ տարիքից և մասնագիտությունից: Մասնագետը խորհուրդ է տալիս զգուշավոր լինել և երբեք չհավատալ գայթակղիչ առաջարկներին․
«Առաջինը չհավատալ ամեն մի հայտարարությանը, իսկ երկրորդը, եթե նույնիսկ շատ իրատեսական է թվում, բայց ուզում են ձեր բանկային քարտի տվյալները, ուրեմն հաստատ դուք գործ ունեք խարդախության հետ։ Դուք չպետք է տրամադրեք այնպիսի տվյալ, որը Ձեզ կարող է վտանգել»,- ասաց Մարտիրոսյանը։
Որպեսզի տոնական օրերը չփչանան և բաղձալի «նվերը» խարդախների բաժին չդառնա, կարևոր պայմանը զգուշություն է և միշտ կասկածի տակ դնել ՝«Ֆեյսբուքի», «Ինստագրամի» կամ «Վայբերի» միջոցով ձեզ ուղարկած հաղորդագրությունների իսկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան