Մշակույթ 12:00 31/12/2019 Հայաստան

Ճարտարապետ. Հուշարձանների վերականգնման մշակութային քաղաքականությունը երկրորդական պլան է մղված

Հայաստանում պատմական հուշարձանների, եկեղեցիների նկատմամբ վերաբերմունքը շատ սիրողական է, տխուր է։ Panorama.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտակ Ղուլյանը։  Նրա խոսքով, հայ մշակույթի նկատմամբ դրսում շատ մեծ հետաքրքրություն կա, սակայն շատ վատ է ներկայացվում այդ ամենը։

«Ավելի լավ է  վերականգնման հետ կապված ոչինչ չանեն կամ նույնիսկ գործող եկեղեցիներում տեսնում ենք պարսկական գորգ, չինական ջահ կամ պլպլան բաներ։ Պետք է վերահսկողություն լինի, նախարարությունն ունի տեսչական մարմին»,- ասաց ճարտարապետը։

Նա ընդգծեց, որ պետության կողմից վարվող մշակութային քաղաքականությունը մի քիչ անլուրջ է. «Մարդիկ, որ պետք է շատ բան իմանան, չգիտեն։ Որևէ մեկին չեմ մեղադրում, ես էլ չգիտեմ երաժշտագիտության պատմություն, արտասահմանյան գրականության պատմության։ Մոտավոր գիտեմ։ Ամեն ինչ մասնագիտական է։ Ճարտարապետության պատմությունը կամ  միջնադարյան մշակույթը մեր դեմքն են։ Փարիզում ցուցահանդես է լինում, այստեղից տանում ենք խաչքար, բեկոր, եկեղեցիների լուսանկարները, ու աշխարհը  հիանում է։ Այլ բան չունենք, գալիս են Հայաստան՝ այդ ամենը տեսնելու»։

Ա.Ղուլյանը նշեց, որ կան եկեղեցիների վերականգնման դեպքերը, որոնք արվում են պրոֆեսիոնալ նախագծերով, որակով, սակայն կա նաև հակառակը։

«Միջնադարյան արժեքավոր վանական համալիրների տարածքներում արվում են միջամտություններ, նույնիսկ Գեղարդավանքի տարածքում, չարժի նման բաներ անել։ Չգիտեմ՝ ինչքանով է համաձայնեցված պատկան մարմինների հետ։ Օրինակ, հուշարձանների տարածքներում հայտնվում են  տարբեր խաչքարեր, կոթողներ։ Կարծում են՝ լավ բան են անում, կրկնօրինակում են միջնադարյան ավանդույթը, երբ խաչքարեր էին տեղադրում։

Օրինակ, տեղադրում են Հին Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ։  Հին Ջուղայի խաչքարերն արժեքավոր են որպես այդ դարաշրջանի քանդակագործություն։  Մեր խաչքարային ընդհանուր արվեստի մեջ դրանք լավագույնը չեն՝ պարսկական զարդարվեստի ազդեցությամբ, շատ կրկնվող զարդերով, ուշ միջնադարյան խաչքարեր են։ Շատ հետաքրքիր են, մեր արվեստի, մշակույթի մասն են, բայց այն լավագույնը չեն, որ վերցնեն ու կրկնեն։

Զարգացած միջնադարը՝ 12-14-րդ դարերը, համարում եմ մեր ճարտարապետության, քանդակագործության, մանրանկարչության, գրքարվեստի, ամեն ինչի գագաթը։ Հուշարձանների վերականգնման մեջ ես այդ ամբողջ խորությամբ, պատմական կտրվածքի մեջ չեմ տեսնում, պատահական, անկարևոր բաներ են անում»։

Նա ասաց, որ վերականգնող ճարտարապետների խումբը  էին ստեղծել, անընդհատ այդ խնդիրն էր դրվում, որ հուշարձանների վերականգնման մշակութային քաղաքականությունը երկրորդական պլան է մղված, հիմնական պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է։

«Հիմա չափազանց քիչ է գումարը, չգիտեմ՝ ինչ սկզբունքով են այդ աշխատանքները կատարվում։ Հիմա էլ ակտիվ կառուցապատումը բերել է  քաղաքային հուշարձանների ակտիվ ոչնչացման, աղճատման։ Ուժեղ պետական մարմին է պետք, ինչպես առաջ՝ նախարարների խորհրդին կից գլխավոր վարչություն էր, բավականին մեծ լիազորություններ ունեցող կառույց էր։  Մենք առաջարկել ենք գոնե կոմիտե ստեղծեն, որի ղեկավարը լինի մասնագետ, քաջածանոթ անձ, որ վճռական պահերին կարողանա կողմնորոշվել, թե ինչ անել վերականգնվող հուշարձանների դեպքում։ Հիմա թողնված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի հույսին, որի կազմը  մեկ կա, մեկ չկա, մեկ քվորում կա, մեկ չկա, մեկն այսպես է տրամադրված, այսինքն  սուբյեկտիվությունը շատ է։ Այդ պատճառով այդ քաղաքականությունը շատ հեղեղուկ է»,- ասաց Ա. Ղուկյանը։

Ճարտարապետը նշեց, որ մեզ մոտ հենց գիտական մոտեցումը չկա, մինչդեռ հարցին պետք է մոտենալ գիտականորեն, ոչ թե որպես կառուցապատում, որովհետև դա հնագիտություն է, արվեստաբանություն է, խորը բաներ, որին հիմա շատ անլուրջ են վերաբերում։ Նա ասաց, որ տարիներ անց ընդհանրապես մասնագետի խնդիր է լինելու, չի լինելու մեկը, ով կարող է բանավիճել որևէ հուշարձանի շուրջ:

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աստիճանաբար պատմականի, հոգևորի, ազգայինի նկատմամբ հետաքրքրությունը մարեց։ Այսօր դժվար է ուսանողներին տանել ու ասել՝ մասնագիտացեք վանքերի, հուշարձանների վերականգնման, ուսումնասիրության հարցերում։  Բայց չէ՞ որ այդ ամենը պետք է ուսումնասիրել։ Մեր հարևանները բանակներ են վարձել, գրքեր են գրում, կայքեր են բացում,  մեր ամբողջ մշակութային ժառանգությունը, սկսած Ամբերդից, Նորավանքից,  ամբողջ օրը ադրբեջաներեն լեզվով քննարկում են, ներկայացնում են կովկասյան ղպչակների։ Մեր լուսանկարներն են գողանում, դնում ու սկսում լրջորեն քննարկել մեր հուշարձանները։ Մենք անլուրջ ենք ընդունում, ծիծաղում ենք, բայց դրան հակառակվելու, բանավիճելու  որևէ բան չունենք։ Իսկ եթե ալբոմ տպեն, տանեն Բրյուսել ու ներկայացնեն, թե իրենց է,  իսկ մենք Հայաստանից մասնագետ ունենալո՞ւ ենք։ Հիմա Անին վերականգնում են, բայց եթե լրջորեն սահմանը բացեն ու թուրքերն ասեն մասնագետ տվեք, ձերն է, գան վերականգնեն,  ասելու ենք չունե՞նք»,- իր մտահոգությունները հայտնեց Ա. Ղուլյանը։

Ինչ վերաբերում է արդեն այսօրվա կառուցապատմանը, նա նշեց, որ այդքան էլ ակտիվ չէ, քանի որ կիսակառույցները դեռ մնացել են։ Ճարտարապետն ասաց, որ այսօր արվում են ավելի հետաքրքիր, բարձր որակի, լավ նախագծեր, քանի որ եթե նախկինում հիմնականում կենտրոնի կառուցապատումը կենտրոնացած էր որոշ մարդկանց ձեռքում, հիմա ավելի ազատ վիճակ է, կան նախագծային կազմակերպություններ։

Միաժամանակ ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց, որ հակառակն էլ կա. «Անփորձ երիտասարդները սկսել են նախագծել, արդյունքները տարօրինակ են։ Դեռ կա այն հնաոճը,  բայց դա էլ բացատրում են պատվիրատուի ճաշակով»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}