Իսրայելն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ին իրանցի գեներալի սպանությունից հետո
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հունվարի 2-ին Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո հայտարարել է, որ Իսրայելի պետությունն ամբողջովին ԱՄՆ-ի կողմն է՝ խաղաղության համար պայքարում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նեթանյահուն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ինքնապաշտպանվելու նույն իրավունքն ունի, ինչ Իսրայելը։ Իսրայելի առաջնորդի խոսքով՝ Սուլեյմանին մեղավոր էր ամերիկյան քաղաքացիների և բազմաթիվ այլ անմեղ մարդկանց մահվան համար, ինչպես նաև գեներալը մտադիր էր նոր հարձակումներ կազմակերպել:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանի է երախտագիտության, գործել է արագ և վճռական։ Մենք լիովին կանգնած ենք ԱՄՆ-ի կողքին խաղաղության, անվտանգության և ինքնապաշտպանության համար արդար պայքարում», - ասել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի երեկոյան Բաղդադի օդանավակայանում սպանվել է «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
- Ռուսաստանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը
- Իրանցի զորահրամանատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ, այլ Իրաք-ԱՄՆ հարաբերությունները․ իրանագետ
- Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
- Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Եթե Ղասեմ Սոլեյմանին չլիներ, ապա Իրաքն ու Սիրիան կկործանվեին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան