Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության արդյունքում սպանված ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի փոխարեն Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին նշանակել է գեներալ Էսմայիլ Գաանիին։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Նոր հրամանատարը նախկինում Ղասեմ Սոլեյմանի տեղակալն էր։
Էսմայիլ Գաանիի նշանակման հայտարարության մեջ ասվում է, որ իրենց ուժերի ծրագիրը «անփոփոխ է մնալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում