Նավթի գները կտրուկ բարձրացել են՝ իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության լուրերի պատճառով
Նավթի գները ավելի քան 2%-ով բարձրացել են, ինչը պայմանավորված է ԱՄՆ ավիահարվածների պատճառով իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան լուրերով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 2,76%-ով՝ հասնելով բարելի համար 68,09 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն էլ ավելացել է 2,75%-ով՝ կազմելով 62,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան