Վանաձորում տեղի ունեցած ՃՏՊ-ից 5 մարդ է հոսպիտալացվել
Հունվարի 2-ին, ժամը 23:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Վահան Ք., ծնված 1991 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Սուրեն Գ., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գոհար Մ.-ն (ծնված 1970 թ․), Վարդան Գ.-ն (ծնված 1991 թ․) և Տաթևիկ Գ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում