Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում. Արմեն Պետրոսյան
2020-ի սկիզբը խոստանում է բավականաչափ թեժ և անկանխատեսելի զարգացումներով հագեցած տարի Մերձավոր Արևելքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով պատասխանատու էր տարածաշրջանում իրանական ռազմական դիրքերի ամրապնդման, հատուկ գործողությունների համար, ինչպես նաև #Իրաքում ազդեցիկ ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» ու լիբանանյան «Հիզբալլահի» կարևոր հրամանատարներ։
Կասկածից վեր է, որ ամերիկյան հարձակումը նախապատրաստված է եղել նախապես և իրականացվել է կանխավ ստացված հետախուզական տվյալների հիման վրա։ Իրանին և դաշնակիցներին հասցված վնասը չափազանց մեծ է և՛ մարդկային, և՛ հոգեբանական, և՛ քարոզչական տեսանկյունից։
Առանց վարանելու կարելի է կանխատեսել, որ Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում։ Այն կարող է միտված լինել ինչպես Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցների (Իսրայել, Սաուդյան Արաբիա, Բահրեյն), այնպես էլ հենց ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։
Կասկածից վեր է, որ ինչպես տարեվերջին ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային գրոհներն իրաքյան մի շարք ռազմական օբյեկտերի դեմ, այնպես էլ վերջին հարձակումը լրջագույնս սրելու են իրավիճակը տարածաշրջանում․առնվազն վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված տարաբնույթ հարձակումները նշվածի վառ ապացույցն են»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին