Քաղաքական 16:36 03/01/2020 Աշխարհում

Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը

Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով պատասխանատու էր տարածաշրջանում իրանական ռազմական դիրքերի ամրապնդման, հատուկ գործողությունների համար, ինչպես նաև Իրաքում ազդեցիկ ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» ու լիբանանյան «Հիզբալլահի» կարևոր հրամանատարներ։

Օդային հարձակման հրամանը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Սոլեյմանիի սպանությունը առաջացրել է հույզերի ալիք և միասնական հատուցման պահանջ՝  իրանական քաղաքական բաժանված սպեկտրում։

Այաթոլա Ալի Խամենեի
Իրանի հոգևոր առաջնորդ  Այաթոլա Ալի Խամենեին հարգանքի տուրք է մատուցել Սուլեյմանին որպես «նահատակ» ու խոստացել «կոշտ վրեժխնդրություն»։ Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել Սոլեյմանի մահվան համար, որը դիտվում էր որպես Իրանում երկրորդ ամենազոր գործիչը։

«Բոլոր թշնամիները պետք է իմանան, որ դիմադրության ջիհադը կշարունակվի կրկնակի մոտիվացիայով, և հստակ հաղթանակ է սպասվում սուրբ պատերազմի մարտիկներին», - ասված է Խամենեիի կողմից հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է վրեժի սպառնալիքին և խոստացել, որ հետևանքներ կլինեն:

«Սոլեյմանի նահատակությունը Իրանին ավելի վճռական կդարձնի դիմակայել Ամերիկայի էքսպանսիոնիզմին և պաշտպանել մեր իսլամական արժեքները։ Անկասկած, Իրանը և տարածաշրջանում ազատության ձգտող մյուս երկրները վրեժը լուծելու են», - ասում է Ռոհանին:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարության մեջ դատապարտել է սպանությունը՝ այն անվանելով որպես «պետական ահաբեկչություն»:

«Քասեմ Սոլեյմանիի մաքուր արյունը, անշուշտ, կամրապնդի դիմադրության ծառը, կմիավորի իրանցի ժողովրդին և տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունն օրեցօր կդարձնի ավելի անարդյունավետ», - ասել է Զարիֆը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
Նախագահ Թրամփը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն թվիթերում տարածել է ԱՄՆ դրոշը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո
«Իրաքցիները պարում են փողոցում ազատության համար, շնորհակալ են, որ գեներալ Սոլեյմանը այլևս չկա»,-գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Սիրիայի ԱԳՆ
Սիրիան խստորեն դատապարտել է այն, ինչն անվանում է «դավաճանական ամերիկյան հանցավոր ագրեսիա», որը սպանեց Իրանի բարձրաստիճան գեներալին և այլոց ՝ նախազգուշացնելով, որ դա տարածաշրջանում «վտանգավոր էսկալացիա» է:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հարձակումը վերահաստատում է ԱՄՆ-ի պատասխանատվությունը Իրաքում անկայունության համար՝ որպես «տարածաշրջանի երկրներում լարվածության և բախումների հրահրման» իր քաղաքականության մաս:

Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը միայն կամրապնդի վճռականությունը՝ պայքարելու տարածաշրջանի երկրների գործերին ամերիկյան միջամտության դեմ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ վարչապետն ընդհատել է Հունաստան այցն ու վերադառնում է տուն՝ հետևելու «ընթացող զարգացումներին»:

Ընդդիմադիր առաջնորդ Յաիր Լապիդը բարձր է գնահատել Սոլեյմանի սպանությունը  ու ասել, որ  «հենց այն էր, ինչին նա արժանի էր»:

Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է սպանությունը և հայտարարել, որ այն կբարձրացնի լարվածությունը ողջ Մերձավոր Արևելքում:

Նախարարության անանուն դիվանագետը հայտնել է, որ գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը համարում են «արկածախնդիր քայլ»:

ՌԴ Խորհրդի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը գրել է, որ Իրանն այժմ կարող է արագացնել միջուկային զենքի ստեղծումը, նույնիսկ եթե նախկինում չէր պլանավորում դա անել։

Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը Իրանի մերձավոր դաշնակիցն է և Իրաքում ԱՄՆ ներկայության հակառակորդը: Երկրի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Գենգ Շուանգն ասել է, որ իր երկիրը «խիստ մտահոգված է» և կոչ է անում բոլոր կողմերին, հատկապես Միացյալ Նահանգներին, դրսևորել «հանգստություն և զսպվածություն»:

«Չինաստանը միշտ դեմ է եղել ուժի կիրառմանը միջազգային հարաբերություններում  և նախազգուշացնում լարվածության հետագա սրման մասին»,-ասել է պաշտոնյան:

Ֆրանսիա
Ֆրանսիայի պետնախարար Ամելի դը Մոնշալանը հայտարարել է, որ Ֆրանսիայի առաջնահերթությունն է Մերձավոր Արևելքում կայունությունը։

«Այն, ինչ տեղի է ունենում, դրանից էինք մենք վախենում։ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն աճում է։ Առաջնային է տարածաշրջանում կայունության հաստատումը», - ասել է Մոնշալանը։

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել
Բռնությունների, սադրանքների և պատասխան գործողությունների ցիկլը, որին ականատես ենք եղել Իրաքում անցած շաբաթների ընթացքում, պետք է դադարեցվի: Հետագա էսկալացիայից պետք է խուսափել ամեն գնով»,- ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդի
«Բաղդադի օդանավակայանում օդային հարվածը ագրեսիայի գործողություն է Իրաքի նկատմամբ և նրա ինքնիշխանության խախտում, որը կհանգեցնի պատերազմի Իրաքում, տարածաշրջանում և աշխարհում։ Հարվածը նաև խախտել է Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության պայմանները և պետք է համապատասխանեցվի օրենսդրությանը, որը երաշխավորում է Իրաքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է Աբդուլ Մահդիի հայտարարության մեջ:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի
«Այս գիշերվա ավիահարվածը վտանգում է բռնության հետագա վտանգավոր էսկալացիան: Ամերիկան և աշխարհը չեն կարող թույլ տալ, որ լարվածությունը սրվի մինչև անդառնալի կետ։ Վարչակազմն Իրաքում գիշերվա հարվածներն իրականացրել է առանց Իրանի դեմ Ռազմական ուժի կիրառման թույլտվության (AUMF)։ Ավելին, այս գործողությունն իրականացվել է առանց Կոնգրեսի հետ խորհրդակցության»,-ասում է Նենսի Փելոսին։

ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդեն
ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու  Ջո Բայդենը հայտարարել է, որ սա ահռելի էսկալացիոն քայլ է արդեն իսկ վտանգավոր տարածաշրջանում։ Բայդենը նշում է, որ նախագահ Թրամփը պարզապես դինամիտ է նետել և պարտավոր է բացատրություն տալ ամերիկյան ժողովրդին, գործընկերներին ողջ տարածաշրջանում և դրանից դուրս:

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլի
«Սոլեյմանին ահաբեկիչ էր՝ ամերիկյան արյունը ձեռքին։ Նրա մահը պետք է ծափահարեն բոլոր նրանք, ովքեր խաղաղություն և արդարություն են փնտրում: Հպարտ եմ նախագահ Թրամփով՝  ուժեղ և ճիշտ քայլի համար»,-գրել է Նիկի Հեյլին թվիթերում:

ՄԱԿ-ում ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպան Սամանտա Փաուեր
«Թրամփը շրջապատված է սիկոֆանտներով: Նա հեռացրեց Իրանի հարցերով մասնագետներին: Նրան ամբողջ աշխարհում դիտում են որպես ստախոս: Սա, ամենայն հավանականությամբ, շատ արագ վտանգավոր կդառնա»,-գրել է Սամանտա Փաուերը:

Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը «շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Սոլեյմանին վերացնելու գործին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}