Ռուսաստանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է ներկայացրել, կապված Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանում ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով մահացած իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք Սուլեյմանիի սպանությունը համարում ենք Բաղդադի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի հետևանք՝ որպես ավանտյուրային քայլ, որը կհանգեցնի լարվածության աճի ողջ տարածաշրջանում: Սուլեյմանը հավատարմորեն ծառայել է Իրանի ազգային շահերը պաշտպանելու գործին», - ՌԻԱ Նովոստի գործակալության հարցին ի պատասխան ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
ՌԴ ԱԳ նախարարությունը նաև իր ցավակցություններն է հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի զորահրամանատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ, այլ Իրաք-ԱՄՆ հարաբերությունները․ իրանագետ
- Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում. Արմեն Պետրոսյան
- Նավթի գները կտրուկ բարձրացել են՝ իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության լուրերի պատճառով
- Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում