Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար․ Տաթևիկ Ռևազյան
Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք և Երևան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություններ`
1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France
2. Լիոն, Aircompany Armenia
3. Վիեննա, Austrian airlines
4. Վարշավա, LOT
5. Աթենք, Aegean airlines
6. Բուխարեստ, Tarom Avia
7. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են), ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`
1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic
Բոլորին մաղթում եմ պոզիտիվ էներգիա եւ ուրախ ճանապարհորդություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է