Աղի արտադրությունը նվազել է, շաքարավազինը՝ աճել
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին 9.1%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 15 916.2 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 17 507.2 տոննա աղ:
Ի տարբերություն աղի, Հայաստանում 3.4%-ով աճել է շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2018թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 57 հազար 991.0 տոննա շաքարավազ, ապա 2019թ-ի 10 ամիսներին՝ 59 հազար 981.0 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին