«Արսենալը» հրաժարվել է Մխիթարյանին 10 միլիոն եվրոյով վաճառել «Ռոմային»
Լոնդոնի «Արսենալը» հրաժարվել է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ռոմային»։ Այս մասին գրում է championat.com կայքը՝ հղում անելով Forza Roma-ին։
Աղբյուրի տեղեկատվության համաձայն, «Ռոման» Մխիթարյանի համար 10 միլիոն եվրո է առաջարկել։ Սակայն «Արսենալը» մերժել է՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել բանակցությունները։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան