Ֆրանսիական «Նանսին» երկրպագուներին մարզադաշտի փոխարեն սխալմամբ հրավիրել է գերեզմանոց
Ֆրանսիական «Նանսի» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է իր երկրպագուներին Նոր տարվա առիթով և հրավիրել նրանց գերեզմանոց։
News.ru-ի հաղորդմամբ, ակումբի մամուլի ծառայությունը երկրպագուներին բացիկներ է բաժանել քաղաքի քարտեզով և կորդիանտներով, որոնք պետք է ցույց տային թիմի սեփական «Ստադ Մարսել Պիկո» մարզադաշտի հասցեն, բայց նրանք սխալմամբ մատնանշել են գերեզմանի կորդինատները։ Միաժամանակ բացիկն ուղեկցվել է «Իմ տեղն այստեղ է» գրությամբ։
Ավելի ուշ ակումբի մամուլի ծառայությունը նկատել է սխալն ու ներողություն խնդրել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա