Պոմպեոն Եվրոպային մեղադրում է Իրանի հարձակման հարցում «օգտակար» չլինելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է եվրոպական երկրներին՝ ԱՄՆ զինված օդային հարձակման գործում «օգտակար չլինելու» համար, որի արդյունքում սպանվեց ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Այս մասին գրում է euronews-ը։
«Բրիտանացիները, ֆրանսիացիները, գերմանացիները բոլորը պետք է հասկանան, որ այն, ինչ մենք արեցինք, ինչ արեցին ամերիկացիները, կյանքեր փրկեց նաև Եվրոպայում ... Սա լավ բան էր ողջ աշխարհի համար», - ասել է Պոմպեոն Fox News-ին։
Սոլեյմանիի թիրախավորումը, հավանաբար, ԱՄՆ-ի ամենասադրիչ գործողությունն էր Մերձավոր Արևելքում՝ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2003 թ.-ին Իրաքում պատերազմի սկսումից ու Սադդամ Հուսեյնին տապալելուց հետո:
Սպանությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում էր խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի վրա՝ միջուկային զենքի ծրագիրը դադարեցնելու համար, մինչդեռ Թեհրանը հակադարձում էր տարածաշրջանում ԱՄՆ ռազմական և նավթային օբյեկտների վրա սադրիչ հարձակումներով։
Սոլեյմանիին սպանելով՝ Թրամփը Իրանին ազդարարեց, որ իր համբերությունը հատում է։
«Մենք բռնեցինք նրան և կանգնեցրեցինք նրան։ Սա լավ բան է աշխարհի համար», - ասել է Պոմպեոն:
Նա ասաց, որ Սոլեյմանին և իր ռազմաշունչ դաշնակիցները ծրագրում էին գրոհը «ինչ-որ մասշտաբի»:
Պոմպեոն ասել է, որ չեն կարող շատ բան ասել մանրամասների մասին, բայց բավական է ասել և ամերիկացի ժողովուրդը կարող է իմանալ, որ Թրամփի այս որոշումը ամերիկյան կյանքեր փրկեց։
«Բայց ես վերջին երկու օրն անցկացրել եմ զրուցելով տարածաշրջանի գործընկերների հետ, նրանց հետ կիսելով, թե ինչ ենք մենք անում, ինչու ենք մենք դա անում՝ փորձելով ստանալ իրենց աջակցությունը, նրանք բոլորն էլ ֆանտաստիկ են եղել: Եվ հետո զրուցել եմ մեր գործընկերների հետ այլ վայրերում, որոնք այնքան էլ լավը չեն եղել: Անկեղծ ասած, եվրոպացիներն այնքան օգտակար չեն եղել, որքան ես կկամենայի, որ նրանք լինեին»,-ասել է Պոմպեոն։
Հարակից հրապարակումներ`
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Սպիտակ տունը բացատրել է՝ որն է եղել գեներալ Սոլեյմանիի սպանության նպատակը
- Իսրայելն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ին իրանցի գեներալի սպանությունից հետո
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
- Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Եթե Ղասեմ Սոլեյմանին չլիներ, ապա Իրաքն ու Սիրիան կկործանվեին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում