«Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը
Այժմ աշխատանքներ են տարվում Սերգեյ Փարաջանոցի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերով և կինոնկարին վերաբերող այլ նյութերով ֆիլմ նկարահանելու ուղղությամբ՝ «Անհայտ Փարաջանովը», որի երաժշտությունը կրկին հանձն է առել գրել մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
2018 թվականի օգոստոսին հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։
Լեհական FIXAFILM ընկերության կողմից առաջինը վերականգնվել և թվայնացվել է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։ Գրեթե միաժամանակ, FIXAFILM ընկերության հետ սկսվել է «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ 103 տուփ ոչնչացումից փրկված (հրահանգ էր եղել այրել մնացած ժապավենները) ժապավենից սկզբում վերականգնվել է կադրերի 1/3-ը։
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նշանավոր ֆիլմը թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
- Տիգրան Մանսուրյան. Փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել
- Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում
- «Կինոյի տաճար» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը