Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել ոչնչացնել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին դեկտեմբերի վերջին։ iz.ru-ի հաղորդմամբ, այս մասին պատմել են Bloomberg-ի աղբյուրները։
Լրագրողների զրուցակիցը պատմել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ իրանցի աշխարհազորայինները Իրաքում հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա։ Երբ հայտնի է դարձել, որ զոհվել է ԱՄՆ բանակի պայմանագրային զինծառայող, Թրամփը հավաքել է բարձրաստիճան օգնականներին և նրանց հրահանգել է գործողության ծրագիր մշակել։ Գործակալությունը հստակեցնում է, որ հարձակման մասին չեն իմացել ոչ կոնգրեսականները, ով էլ Սպիտակ տան աշխատակիցները, որոնք պատասխանատու են հասարակայնության հետ կապերի համար։
Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության արդյունքում սպանվել էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ Իրաքում գործողություն է իրականացրել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար:
Իրանի նախագահը, գերագույն առաջնորդը, վարչապետը խոստացել են պատասխան տալ ամերիկյան կողմի գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը բացատրել է՝ որն է եղել գեներալ Սոլեյմանիի սպանության նպատակը
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
- Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում. Արմեն Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում