Հռոմի տուրիստական վայրերից կհանվեն հուշանվերների կրպակները
Հռոմի գլխավոր տեսարժան վայրերը կմնան առանց հուշանվերների կրպակների։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նպատակը քաղաքի պատմական ժառանգությունը պաշտպանելն է և մշակույթի ամենահայտնի հուշարձանների անվտանգությունը ապահովելը։
Իշխանությունների գնահատմամբ, հուշանվերներով կրպակներն ու տաղավարները չեն համապատասխանում դրանց շրջապատող հնագույն ճարտարապետությանը։ Այդ պատճառով էլ 17 կրպակ, որոնք գտնվում են Պանթեոնի, Տրևի շատրվանի, Իսպանական աստիճանների և Պյացցա Նավոնայի մոտ, կհեռացվեն։ Դրանցից 8-ը կտեղադրվեն մշակույթի հուշարձաններից հեռու՝ քաղաքի փողոցներում։