Հունվարի 1-4-ը ՀՀ-ում արձանագրվել է 27 ՃՏՊ
Հունվարի 1-4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության հաղորդմամբ, 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 186 վարորդ, որից 65-ը՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան