Մշակութային օջախները բաց են
Տոնական օրերին երևանյան մի շարք մշակութային օջախները շարունակել են բնականոն աշխատանքը՝ զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով։ Այսօր և վաղը նույնպես ժամը 12:00-17:00-ն բաց կլինեն հետևյալ թանգարանները
◆ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,
◆ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,
◆ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
◆ Հովհաննես Թումանյանի թանգարան,
◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,
◆ Երվանդ Քոչարի թանգարան,
◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),
◆ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),
◆ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):
«Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային, նաև` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները նույնպես բաց են. աշխատանքային ժամերն են՝ «Գառնին»՝ ժամը 10:00-18:00-ն, «Զվարթնոցը» և«Մեծամորը»` ժամը 10:00-15:30-ը։
Տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերահամերգային հաստատություններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ:
Այս օրերին աշխատելու են ոչ միայն մայրաքաղաքային, այլ նաև համայնքային թատրոնները՝ բացառապես կամավորության սկզբունքով:
Հարակից հրապարակումներ`
- Տոնական լավ լուր. մինչև 18 տարեկանների մուտքը թանգարաններ անվճար է
- Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունվարի 1-6-ը կլինի անվճար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան