Զանգվածային տարհանում Ավստրալիայում
Ավստրալիայի ռազմածովային նավատորմը Վիկտորիա նահանգի Մալլակուտա քաղաքում տարհանել է մարդկանց։ Այնտեղ ավելի քան 4000 մարդ էր արգելափակվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, տեղի բնակիչներից և զբոսաշրջիկներից շատերը, կրակից փրկվելու համար, նախընտրել էին տեղավորվել ամենաապահով վայրում՝ քաղաքային լողափերում։ Նրանց օգնության են հասել նավաստիները։ HMAS Choules նավը շուրջ հազար մարդ է վերցրել։
Ռիա նովոստին գրում է, որ Ավստրալիայի վարչապետը հայտարարել է, որ 3000 պահեստային զինծառայող կմասնակցեն երկրի անտառային հրդեհների մարմանը։ Վարչապետի խոսքով, երկրում հրդեհներից զոհերի թիվը հասել է 23-ի։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունն անցել է աննախադեպ միջոցառումների։
Ավստրալիայում արդեն միլիոնավոր հեկտար անտառներ են այրվել։ Կրակը վերջին ամիսներին ոչնչացրել է հազարավոր տներ, որոշ գնահատականներով, սատկել է 8000 կոալա և հարյուր հազարավոր այլ կենդանիներ։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիայում հրշեջները չեն կարողանում վերահսկել հրդեհները
- Ավստրալիա. կրակոտ պտտղահողմը ոչնչացրել է քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին