Ամստերդամը նոր հարկ է մտցրել զբոսաշրջիկների համար
Հունվարի 1-ից Ամստերդամ այցելողները ստիպված են լինելու վճարել յուրաքանչյուր գիշերվա համար լրացուցիչ 3 եվրո։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Telegraph-ին, գրում է, որ 3 եվրոն գումարվում է բնակարանի համար 7 տոկոս գործող հարկին։ Ճանապարհորդները, որոնք ընտրում են բնակարան Airbnb-ի միջոցով, քաղաքում մեկ գիշերվա համար վճարելու են 10 տոկոս։
Նիդերլանդների տուրիզմի հարցերով խորհրդի փաստաթղթերում նշվում է, որ նոր միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի վերահսկեն այցելուների հոսքը։
«Այդ ուղղությունը խթանելու փոխարեն եկել է դրա կառավարմամբ զբաղվելու ժամանակը»,- ասված է փաստաթղթում։
Ամստերդամը տարեկան ավելի քան 17 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան