Սպիտակ տունը բացատրել է՝ որն է եղել գեներալ Սոլեյմանիի սպանության նպատակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու նպատակն էր «կանխել հետագա արյունահեղությունը»։
«Դա պլանավորված էր հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով, դա պաշտպանողական գործողություն էր»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նա ասել է լրագրողների համար հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։
Նա ԱՄՆ գործողություններն անվանել է «ինքնապաշտպանական»։ Նրա խոսքով, Սոլեյմանին նախատեսել էր հարձակում ամերիկյան զինծառայողների վրա։
Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության արդյունքում սպանվել էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ Իրաքում գործողություն է իրականացրել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ին իրանցի գեներալի սպանությունից հետո
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Թրամփն արձագանքել է իրանցի գեներալի սպանությանը
- Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
- Իրանցի զորահրամանատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ, այլ Իրաք-ԱՄՆ հարաբերությունները․ իրանագետ
- Նավթի գները կտրուկ բարձրացել են՝ իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության լուրերի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին