Ավստրալիայում Քվենտին Տարանտինոն ճանաչվել է լավագույն ռեժիսորը
Ավստրալիայի Կինոյի և Հեռուստատեսային Արվեստի ակադեմիան (AACTA) Քվենտին Տարանտինոյին ճանաչել է լավագույն ռեժիսոր «Մեկ անգամ Հոլիիվուդում» ֆիլմի համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Hollywood Reporter-ին։
Լավագույն ֆիլմ է ճանաչվել կորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը»։ Սցենարի համար մրցանակը տրվել է նորզելանդացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Թայկա Վայտիտին «Jojo Rabbit» ֆիլմի համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Ադամ Դրայվերը, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Սիրշա Ռոնանը։
«Ջոկեր» և «Մակաբույծը» ֆիլմերը չորսական մրցանակի են արժանացել AACTA International Awards-ում։ Մրցանակաբաշխությունը կայացել է երեկ երեկոյան Լոս Անջելեսում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա