Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում
ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին Ալմաթիում ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։
Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները (2:0, 3:1):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա