«Սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»
Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
«Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։
Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին։
Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Հունվարի 3-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկական զինված ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Իրանում հայտարարված է եռօրյա սուգ։
Նշենք նաև՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է՝ ստեղծված 2019 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Հուսով ենք՝ կհաջողվի լարվածությունը թուլացնել
- Իրանում համազգային սուգ է
- Թուրքիան անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Սպիտակ տունը բացատրել է՝ որն է եղել գեներալ Սոլեյմանիի սպանության նպատակը
- Հայաստանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում իրադրության խաղաղ միջոցներով լիցքաթափման դիրքերից. ԱԳՆ
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին