Ավստրալիա. Անձրևն էլ չի օգնում
Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով մի քանի հարյուր տներ են այրվել Նոր Հարավային Ուելս նահանգում։ Վերջին տվյալներով, հրդեհի հետևանքով, ութ մարդ զոհվել է, չորս հրշեջ վնասվածքներ ստացել, ևս վեց մարդ համարվում է անհետ կորած։
Այլ աղբյուրներ զոհերի ու տուժածների մասին տարբեր տվյալներ են հրապարակում։ Այս նահանգում գրանցվել է 150 անտառային հրդեհ։ Դրանց մեկ երրորդը առայժմ չի հաջողվել մեկուսացնել։
Կարճատև անձրևներն էլ անզոր են՝ կրակի դեմն առնելու համար։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներառված են 3 հազար հրշեջներ, նրանց օգնում են կամավորները։ Աշխատանքներին ներգրավվել են նաև երեք հազար զինվորականներ։
Անտառային հրդեհներից առաջացած ծուխը հասել է մինչև Նոր Զելանդիա։ Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքի՝ Օքլենդի երկինքը նարնջի գույն է ստացել։ Քաղաքը նահանգից հեռու է մոտ երկու հազար կիլոմետր։ Ծխապատ է նաև Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի ու այլ բնակավայրերի երկինքը։ Այս պահին աշխարհում Ավստրալիայի օդն ամենաաղտոտվածն է՝ թույլատրելի նորման գերազանցված է մի քանի հազար անգամ։
Տարբեր տվյալների համաձայն, Ավտրալիայում հրդեհի հետևանքով 4 մլն հա անտառ է ոչնչացվել, կես մլրդ կենդանի անկել։
Նշվում է, որ մոտ հազար կոալաներ են անկել։ Հենց նրանց բնակավայրերի մոտ է առաջել հրդեհն ու ապա տարածվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում