Արսեն Բաբայան. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ՍԴ կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը բարձրաձայնում է ևս մեկ խախտման մասին, որ թույլ է տրվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծն ընդունելիս։
Նա գրում է.
«ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի ընդունման խախտումներից բոնուս
Պարզվում է ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․
1. Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:
2. Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության (8 հունիսի 2018 թվականի N 667-Լ) որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․
Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ: Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաև նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:
Այսպիսով արձանագրենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը Սահմանադրական դատարան կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։
Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է:
Շարունակելի...
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումներով. Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Արսեն Բաբայան. Հրայր Թովմասյանից ազատվելու ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան