2018-ին ԱՄՆ 86, Թուրքիայի 9 քաղաքացիներ Հայաստանից հարս են տարել
2018 թվականին Հայաստանի քաղաքացի հարսանցուներ ընտրել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի քաղաքացի տղամարդիկ։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, մեկ տարվա ընթացքում ՌԴ 164 քաղաքացի տղամարդ Հայաստանից հարս է տարել, նրանցից 163-ն ունեցել են ՀՀ քաղաքացիություն։
Հայաստանցի աղջիկների հետ ամուսնացել է ԱՄՆ 89 քաղաքացի տղամարդ, Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող 45-ական տղամարդիկ։ Սիրիացի 32, Իրանցի 33, Թուրքիայի քաղաքացի 9 տղամարդ է ամուսնացել հայաստանցի աղջիկների հետ։
ԱՎԿ պաշտոնական էջում փեսացուների ու հարսնացուների ազգության մասին տվյալներ չկան, չի բացառվում, որ այլ երկրների քաղաքացի հանդիսացող տղամարդկանց մեծ մասը հայեր են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է