Forbes. Հայաստանը ռադարից այն կողմ 10 զբոսաշրջային ուղղություններում 2020թ․-ի համար
Հանրահայտ Forbes ամսագրում հրապարակվել է «Ռադարից այն կողմ 10 ուղղություններ 2020-ի համար» հոդվածը, որում ներառվել է նաև Հայաստանը։
Ինչպես ասվում է հոդվածում, միշտ պատճառներ եղել են ճամփորդելու ծեծված ճանապարհներով, սակայն արդեն փակ երկրները բացվում են ու շքեղ գործակալությունները մատչելի են դարձնում հեռավոր ուղղությունները ճամփորդների համար։
«Ո՞ւր կարող ենք գնալ՝ խուսափելու այլ զբոսաշրջիկներից»,-սա այն հարցն է եղել, որ զբոսաշրջիկները տվել են «Brown + Hudson» գործակալությանը։
Ինչպես ասում է գործակալության տնօրեն Ֆիլիպ Բրաունը, իրենք գտնում են նորարարական ճանապարհներ զբոսաշրջիկների համար, որոնք կայուն են ու դուրս հիմնական ճամփորդական ուղիներից։
Ահա այդ 2020թ․-ի համար 10 լավագույն նոր ուղղություններում է ներառվել Հայաստանը։
«Հայաստանն այդ հարցում ունի հում, իսկական որակ, որը շատ դժվար է գտնել», - ասում է «Black Tomato» շքեղ զբոսաշրջային ընկերության հիմնադիր Թոմ Մարչանտը:
Մարչանտը նշում է, որ Հայաստանը հարուստ է հնագույն մշակույթով և ավանդույթներով, Կովկասյան լեռների ավազանի լանդշաֆտներով և ապշեցուցիչ յուրօրինակ ճարտարապետությամբ:
«Դա իդեալական է այն ճամփորդների համար, ովքեր փնտրում են իսկական և ազդեցիկ մշակութային ճանապարհորդություն՝ տուրիստական թակարդներից և մշակված փորձառություններից»,-ասում է Թոմ Մարչանտը:
2020-ի համար 10 ուղղությունների շարքում են նաև Չադը, Չինաստանը, Էրիթրեան, Գուատեմալան, Մոնղոլիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թունիսն ու Ալժիրը, Ուզբեկստանը։