Nederlands Dagblad. Հյուրընկալ Հայաստանն այժմ զբոսաշրջիկներին է սպասարկում
Nederlands Dagblad թերթում «Հյուրընկալ Հայաստանն այժմ զբոսաշրջիկներին է սպասարկում» վերնագրով հոդված է հրապարակվել՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին։
Հոդվածում մասնավորապես ասված է.
«Հայաստանն իր բնական գեղեցկությամբ ու մշակույթով շատ բան ունի առաջարկելու: Այն առաջին երկիրն է, որ 301 թվականին քրիստոնեությունն ընտրեց որպես պետական կրոն. դա տեսանելի է՝ ամենուրեք կան եկեղեցիներ և վանքեր:
Բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է: Երկիրը հյուրընկալ է բոլոր փախստական ճիզվիտներին, որոնցից շատերն ընդունել են քրիստոնեություն: Եզդիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Քրիստոնեական փոքրամասնությունների մեկ այլ խումբ բաղկացած է ռուսներից, որոնց նախնիները Հայաստան են ուղարկվել 19-րդ դարում (երկիրն այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ):
Ճիշտ ինչպես եզդիները, նրանք ապրում են առանձին գյուղերում, խոսում են իրենց լեզվով և խորհրդարանում ունեն իրենց ներկայացուցիչը: Արարատ լեռը ՝ թուրքական տարածքում է մեկ դարից ի վեր` որպես նվեր ռուսների կողմից, մեծ դեր է խաղում հայերի ընկալումներում: Այն ազգային խորհրդանիշ է: Դուք չեք կարող չնկատել ավելի քան 5 կմ բարձրությամբ այդ լեռը հենց Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Ինչպես հարևան Ադրբեջանի հետ, այդ երկրի հետ ևս շփումներ չկան, իսկ սահմանները փակ են: Հայաստան կարելի է հասնել միայն Վրաստանի տարածքով: Մետաքսի ճանապարհն անցնում է Հայաստանով: Իրանցիները սիրում են Իրանի հետ սահմանային անցումն օգտագործել իրենց խիստ ռեժիմից փախչելու և առևտուր իրականացնելու համար:
Ժամանակին Հայաստանի տարածքը շատ ավելի մեծ էր, քան հիմա: Առաջին աշխարհամարտի տարիներին եղած Ցեղասպանության (դրանից առաջ և հետո այլ ջարդեր նույնպես եղել են) վկան Երևան մայրաքաղաքում տեղադրված լուռ հուշահամալիրն է: Հավերժական կրակով հուշարձանը հայացքը հառել է Արարատին, որը սուրբ լեռ է հայերի համար:
Երևանն ունի հայկական գրերին նվիրված թանգարան: Այնտեղ է գտնվում առաջին տպագիր հայերեն Աստվածաշունչը: Հետաքրքրական է, որ այն տպագրվել է Ամստերդամում: Մեկ այլ թանգարանում ցուցադրվում է գեղարդի այն մասը, որով Հիսուսը խոցվել է խաչի վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում