Թրամփը Իրաքին սպառնում է դեռևս չտեսնված պատժամիջոցներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կոշտ պատժամիջոցներ կկիրառի, եթե Իրաքը դուրս հանի ամերիկյան զորքերին՝ որպես պատասխան գործողություն Բաղդադում ԱՄՆ-ի գործողության համար, որը սպանեց իրանական բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այս մասին գրում է euronews-ը։
Թրամփն այս հայտարարություններն արեց նախօրեին, երբ Իրաքի պառլամենտը կողմ քվեարկեց երկրում տեղակայված ԱՄՆ զորքերը վտարելու նախագծին։
Իրաքի խորհրդարանի քվեարկությունը պարտադիր ուժ չունի և դեռ պետք է վավերացվի կառավարության կողմից:
Սոլեյմանիի թիրախային սպանությունը վրդովմունք է առաջացրել Մերձավոր Արևելքում, ներառյալ Իրաքում, որտեղ ավելի քան 5000 ամերիկյան զորքեր կան։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն չի հեռանա՝ առանց հետ ստանալու տարիների ընթացքում Իրաքում իր ռազմական ներդրումների համար: Նա հավելել է, որ եթե զորքերը ստիպված լինեն դուրս գալ, ապա նա տնտեսական պատժամիջոցներով հարվածելու է Բաղդադին:
Թրամփն ասել է, որ այնպիսի պատժամիջոցներ կսահմանեն, ինչպիսիք նրանք դեռևս չեն տեսել և դրանց ֆոնին Իրանի պատժամիջոցները «խաղ ու պար» կթվա։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում