ԱՄՆ կոնգրեսը քննարկում է Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների սահմանափակման բանաձևը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այս շաբաթ քվեարկության է դնելու մի բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների լիազորությունները սահմանափակել։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ օրենսդիր մարմնի ներքին պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոսել էր առանց Կոնգրեսի թույլտվության Իրանին պատասխան հարվածներ հասցնելու հնարավորության մասին։
Փելոսին Իրաքում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը անհամաչափ գործողություն ու պրովոկացիա է անվանել, որը վտանգի է տակ է դրել ամերիկացի զինծառայողներին, դիվանագետներին ու այլոց։
«Մեր գլխավոր պարտքն է, որպես Կոնգրեսի անդամներ, ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը։ Այդ պատճառով մենք անհանգստացած ենք, որ վարչակազմը ձեռնարկել է այդ գործողությունները՝ առանց խորհրդակցելու Կոնգրեսի հետ, առանց հաշվի առնելու Կոնգրեսի ռազմական լիազորությունները, որոնք երաշխավորված են ԱՄՆ Սահմանադրությամբ»,-ասել է Փելոսին։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը
- Բակո Սահակյան. Պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ
- Գեներալ Սոլեյմանիի սպանության խորհրդանշական կողմը
- Արցախի ԱԳՆ. Հուսով ենք՝ կհաջողվի լարվածությունը թուլացնել
- Իրանում համազգային սուգ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին