Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը
Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար կոալիցիայի հետ կնքած համաձայնագրի խզմանն ու երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել երկրի վարչապետի պաշտոնակատար Ադիդ Աբդուլ Մահդին։ Նրա խոսքով, դա թույլ կտա ԱՄՆ-ի, ինչպես նաև մյուս պետությունների հետ հարաբերությունները վերաձևակերպել, ինչպես նաև պահպանել բարեկամական հարաբերություններ ինքնավարության ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվեց Իրաքի տարածքում։ Իրաքի ԱԳՆ նախարարությունը գեներալ Սոլեյմանի դեմ գործողությունը որակեց որպես իր երկրի ինքնավարության խախտում և հայտարարեց՝ իր երկրի տարածքն օգտագործելը երրորդ երկրի դեմ հարձակվելու համար անթույլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում համազգային սուգ է
- Իրանցի զորահրամանատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ, այլ Իրաք-ԱՄՆ հարաբերությունները․ իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին