10 անհայտով հավասարում էր. Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին
ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին։
Հայկ Ալումյանը նշել է՝ տեսանյութից տպավորություն է ստեղծվել, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում կամ իր առջև դրված էր համակարգիչ, որից վերջինս կարդում էր։
Նրա խոսքով՝ ավելի խորքային մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և տարածված տեսանյութում ընդամենը երևում է, որ ինչ-որ անձի ինչ-որ կասկածանքով ձերբակալել են։
ԱԱԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը՝ ԱԱԾ-ից չեն հայտնել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան