Երևանում 16-ամյա աղջկա սպանության փաստով քրգործ է հարուցվել
Երևանում 16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:
Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան