Քաղաքական 15:23 07/01/2020

Հսկայականը նսեմացնել, ճղճիմը խոշորացնել

Ենթադրենք մի 100 կամ 1000 հոգի  անվերապահ հավատացին Փաշինյան Նիկոլի մտասևեռմանը, որ Ռոբերտ Քոչարյանն է հայության բոլոր դժբախտությունների պատճառը՝ սկսած Պապ թագավորի թունավորումից․․․ Հետո՞։ Դրանից մեր երկրում իրականությունը փոխվելո՞ւ  է,  կամ գեներալ Սոլեյմանիի սպանության շուրջ տարածաշրջանում ծավալվող զարգացումները մեզ շրջանցելո՞ւ են։

Անհամեմատելի՞ երևույթներ են։ Միանշանակ։ Բայց ահա ևս մեկ տարեթիվ ենք  մտնում՝ աշխարհի բոլոր մեղքերը նշանակված մեկ մեղավորի վրա բարդելու մղձավանջով։ Տարին չսկսված՝ հերթական կեղծիքն է մատուցվում։   Ի՜նչ աստիճանի պետք է մարդու հոգեկան աշխարհը շեղված լինի մի ուղղության վրա, որ նույնիսկ տարածաշրջանում գրեթե անխուսափելի պատերազմի  ֆոնին՝  հանրության ուշադրությունը կենտրոնացնի մի կեղծ օգտատիրոջ վրա։  Հարցն իհարկե ֆեյք բռնելը չէ, այլ նրա արարքը   որպես Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի  դրսևորում ձևակերպելը։

Այսինքն,  գործում է «թավշյա»  ինդուլգենցիա՝  ընդունիր,  որ օրենք ես  խախտել  Ռոբերտ Քոչարյանին «օգնելու»  համար և ստացիր մեղքերի թողություն։ Հետո քեզ կազատեն, իսկ  քո տված «դոնոս»-ցուցմունքով կկալանվորվի որևէ  իրական աջակից, ինչպես օրինակ դեկտեմբերին նման մեկ այլ  սարքած գործով կալանավորվեց  «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։

Ի դեպ, Քոչարյանի աջակիցները գործում են բաց, նրանց դեմքով գիտեն նույնիսկ դատերին հետևող քաղաքացիները․․․ համապատասխան մարմինների իմացության մասին էլ չենք խոսում։ Նրանք իրենց պահանջների մասին բարձրաձայնում են տարուկեսից ավել, գրում են, հարցազրույցներ են տալիս, ՖԲ խմբեր կան։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ և արտահայտել իր կարծիքը Երկրորդ նախագահին կալանավորման վերաբերյալ, ինչպես  ստորագրահավաքին միացած 65 հազարը։ Որևէ գաղտնիք այս առումով չկա։ Եվ ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանին սատարող ցանկացած մարդու  համար առաջնահերթ խնդիրներն են մեր պետության անվտանգությունն ու հեղինակությունը, այնպես որ Հայաստանի վարկին վնասող իրական ու կեղծ օգտատերերին   իշխանական միջանցքներում  է պետք փնտրել։ 

Շատ հեռու գնալ էլ պետք չէ․ միթե   պետությանը չի վարկաբեկում հենց  այն   տխուր տեսարանը, երբ   ԱՄՆ-Իրան անկանխանտեսելի ընթացքով ու հետևանքներով հակամարտության կապակցությամբ   մեր երկրի վարչապետը  իր  վերաբերմունքն է հայտնում  փոքրիկ  լեռան բարձունքից շնչակտուր ուղերձով։ Եվ, Աստված չանի,եթե պատերազմ լինի, այս մարդը պե՞տք Գերագույն հրամանատար լինի․․․Մարդ, ով ինքը չի պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը, իսկ մասնագետների անհանգստությունը պիտակավորում է որպես «տնայնագործ գեոպոլիտիկների» խուճապ։ Ի դեպ,  Հայաստանում կան մի շարք բարձրակարգ  իրանագետներ, ում կարծիքն այսպիսի դեպքերում անտեսելու  ամենից մեղմ գնահատականը կլինի պետությանը վնաս հասցնելը։

Լրջանալու պահը վաղուց մի քանի անգամ անցել է։ Իրական վտանգների դեպքում  այս ֆեյքային պատերազմները հանրության համար մղվելու են տասներորդ  պլան,  և այդ ժամանակ ամենայն պարզությամբ կերևա, թե ով է տնայնագործը, ով է բանտարկվածը,ով է բանտարկողը,  ով է կեղծ, ով է ճշմարիտ։ Բավական է երկիրը փորձությունների տանել՝ տուն-տունիկ խաղալով, թացն ու չորն իրար խառնելով,  փոխելով կարևորի  ու անկարևորի տեղերը։

Չնայած մեկ անգամ այս միտքն արդեն օգտագործել եմ, բայց այնքան դիպուկ է բնորոշում այս իշխանություններին, հատկապես Փաշինյանին, որ կկրկնեմ ևս մեկ անգամ․ «Հսկայականը նսեմացնելու  բնածին  հատկությունը  կարող է գերազանցվել    միայն ճղճիմը  խոշորացնելու բացառիկ   ունակությամբ»  (Կառլ Մարքս)։

Երկրորդ տարին է Հայաստան պետությունը ղեկավարվում է այս սկզբունքով։  Բայց ամեն ինչ ի վերջո ջրի երես է դուրս գալիս, և անգամ ամենամոլեռանդ նիկոլոպաշտներն են  շուտով զգալու, որ չարիքի արմատը հանրապետությունը զավթած սուտն ու կեղծիքն է։ Ոչ ոք որևէ ընտրովի պաշտոնյայի հավերժ հավատարմության երդում չի տալիս․․․ չե՞ս կարողանում աշխատել՝ հեռացի՛ր։ Ժողովրդավարության պահանջներին համապատասխան կընտրվի հաջորդը ։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}