Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ ՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ աղբյուրի՝ գործը քննելու է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո Մալյանը բողոքի ակցիա էր իրականացրել «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ և հայտարարել էր, որ արդարադատության հաջորդ նախարարը՝ Ռուստամ Բադասյանը, նշանակված է լինելու այս գրասենյակի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան