Վահան Տերյանի հիշատակի օրն է
Այսօր Տերյանի մահվան 100-րդ տարելիցն է։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Ջավախքի Գանձա գյուղում ծնված Տերյանը բուռն ստեղծագործական ու հասարակական կյանքով ապրեց: Նա բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ:
Տերյանն իր պոեզիայով բերեց նոր մտածողություն ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու: Նա առաջինն էր, որ արևելահայ բանաստեղծության մեջ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Վ. Տերյանը նաև ակտիվ քաղաքական գործիչ էր:
Եվ եթե նրա ստեղծագործական էջերն ուսումնասիրված են, ապա մինչ այժմ չբացահայտված ու մութ են նրա հասարակական-քաղաքական կյանքի շատ դրվագներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան