Մանրամասներ՝ 16-ամյա աղջկա սպանության դեպքով
Ոստիկանները բացահայտել են հունվարի 5-ին 16-ամյա աղջկա սպանության դեպքը։
Հանցագործություն կատարած 26-ամյա երիտասարդին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են մայրաքաղաքի Աբովյան փողոցում։ Վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպանված աղջկա պլանշետն ու դանակ։ Նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական, գենետիկական և այլ փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան