Ո՞ր տոներին են ռուս զբոսաշրջիկներն ավելի հաճախ ճամփորդում
Զբոսաշրջային ծառայության կողմից անցկացված հարցմանը մասնակցած ճանապարհորդները պատմել են, թե որ արձակուրդներին են նրանք ամենից հաճախ մեկնում հանգստի։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հայտնում է OneTwoTrip-ը:
Ընկերության մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել 1340 քաղաքացիների շրջանում և պարզել, որ նրանցից յուրաքանչյուր երրորդը (37%) մեկնում է ամանորյա հանսգտի: Այն տևում է գրեթե մեկ շաբաթ։
Մայիսյան արձակուրդները երկրորդ տեղում են: Հարցվածների 29%-ը նշել է, որ այդ ժամանակահատվածում է մեկնում շրջագայությունների։
Նրանցից շատերը նշել են, որ արձակուրդի հաշվին մի քանի օր ավելի են վերցնում, որպեսզի մեկ կամ երկու շաբաթյա հագստի մեկնեն։
Հարցվածների 12% -ը նախատեսում է ուղևորություններ մարտի 8-ին և փետրվարի 23-ին։ Սովորաբար դրանք կարճ ճանապարհորդություններ են` երկու-երեք օր:
Ազգային միասնության օրը ռուսների միայն 1,5% -ն է արձակուրդ գնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան