
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Իրանի հարցով հունվարի 10-ին կհանդիպեն
Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է՝ հունվարի 10-ին անդամ 28 երկրների արտգործնախարարները Բրյուսելում կհանդիպեն։ Օրակարգում լինելու է Իրանի հարցը։
Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, իր «Թվիթթերյան» միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ուրբաթ օրը ես հրավիրել էի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ հանդիպում ՝ քննարկելու Իրանում և Իրաքում վերջին զարգացումները: ԵՄ-ը խաղում է իր դերը տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում»,- նշեց Ժոզեպ Բորելը։