
Երևանը՝ ռուսաստանցիների համար օդային ուղիների առաջին եռյակում
Ըստ վաղ ամրագրման՝ 2020 թվականի առաջին կեսին ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թայլանդն է։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով «Biletix»-ին։
Ծառայության մասնագետները վերլուծել են ավիատոմսերի գնումների վիճակագրությունը 2020 թվականի առաջին կիսամյակի համար և պարզել, որ Թաիլանդ թռիչքների նկատմամբ հետաքրքրությունն աճել է 6,3 անգամ:
Երևան շրջայցերի պահանջարկն աճել է 2,3 անգամ, Անթալիայում և Լիսաբոնում ՝ 1,9 անգամ: Պրահան, Մյունխենը, Վերոնան և Բալին ևս ամենատարածված երթուղիներից են: