Ֆինլանդիայի վարչապետն առաջարկում է անցնել 4-օրյա աշխատանքային ռեժիմի
Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են ներդնել քառօրյա աշխատանքային շաբաթ և վեցժամյա աշխատանքային օր։ Նման առաջարկով հանդես է եկել երկրի 34-ամյա վարչապետ Սաննա Մարին։
Rg.ru-ն, հղում տալով «Daily Mail»-ին, գրում է՝ Ֆինլանդիայի նորընտիր վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է մշակել աշխատանքային ճկուն գրաֆիկ։
«Ես վստահ եմ, որ մարդիկ արժանի են ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների, սիրելիների հետ, զբաղվել ժամանցային գործունեությամբ և կյանքի այլ ասպեկտներով, ինչպիսին է մշակույթը»,- նշել է Սաննա Մարին: