Անցկետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը երկիր
Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատում է ուժեղացված ռեժիմով։
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները և ավտոմատ ջերմաչափում կատարելով։
Տեսչական մարմնից հայտնում են, որ հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր.բոլորն էլ ժամանել են Վրաստանից։
ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 18 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից երկուսի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ, մեկի մոտ արձանագրվել է ցան՝ առանց ջերմության։ Նշված քաղաքացիներից մեկի մոտ առկա է եղել տենդ, փսխում, ցավ՝ որովայնի և կոկորդի շրջանում։
Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երևան չվերթի մեկ ուղևոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ՝ այլ ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով։
Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։