«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է
Դատարանը բավարարել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հունվարի 5-ին։ 72 ժամը լրանալուց հետո կալանավորվել է։
«Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-հայտնեցին ԱԱԾ-ից։
Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները որոնք կատարվել են պատժվում են ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։
254 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան