Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության՝ Իրանում վթարի ենթարկված օդանավը հունվարի 6-ին իրականացրել է Կիև-Երևան-Կիև չվերթը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
Boeing 737-800-ը Կիևից երևան է թռել հունվարի 6-ի երեկոյան, վերադարձը Կիև եղել է հունվարի 7-ի գիշերը՝ ժամը 02։37։
Մինչ ողբերգական վթարը Boeing-ը հասցրել է լինել Միլանում, որտեղից վերադարձել է Կիև, ապա ուղևորվել Թեհրան։
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թվում են 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 գերմանացի և 3 բրիտանացի։
Ուկրաինական միջազգային ավիաուղիների տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Շաֆիևն ասել է, որ ինքնաթիռը գտնվում էր լավ վիճակում, այն 2016թ․-ի արտադրության էր և գնվել էր անմիջապես Boeing-ի գործարանից, նախկինում ոչ մի տեղ չէր օգտագործվել և վերջին անգամ տեխնիկական ստուգում էր անցել հունվարի 6-ին։
Իրանում Ուկրաինայի դեսպանատունը կայքից հեռացրել է ավելի վաղ արված գրառումը, որ վթարը չի եղել ոչ հարձակման, ոչ հրթիռի պատճառով։
Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները, քանի դեռ չեն պարզվել Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի վթարի պատճառները:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան չեղարկել է Իրանի տարածքով չվերթները
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
- ՀՀ ԱԳՆ․Նախնական տվյալներով՝ Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան
- Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով Զելենսկին ընդհատել է այցը Օման
- 180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին