Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկի՝ ապօրինի գործողությունների և սպառնալիքների համար: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին ուղղված ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիթ Թահթ-Ռավանչիի նամակում։
Իրանի ներկայացուցիչը Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Միացյալ Նահանգներին, ինչպես նաև պարտադրել ԱՄՆ-ին՝ հետևել միջազգային իրավունքի սկզբունքներին:
Նշենք, որ այսօր առավոտյան Իրանի տարածքից տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին վատթարանում է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվեց Բաղդադի օդանավակայանի տարածքում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածով: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում