Իրանագետ. Լինելով տարածաշրջանային երկիր՝ որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում
«Արդեն տեսնում ենք Իրան-ամերիկյան լարվածության ազդեցությունը տարածաշրջանում. հենց գիշերվանից ռմբակոծվում է մեկ այլ երկիր՝ Իրաքը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Նրա խոսքով, ականատես ենք լինում դասական հիբրիդային պատերազմի, երբ երկու երկիր իրար հետ պատերազմում են երրորդ երկրի տարածքում:
«Չի բացառվում, որ այս աշխարհագրական տարածվածությունն ընդլայնվի՝ ընդգրկելով Սիրիան, Լիբանանը, Իսրայել և այլն, մանավանդ որ Իրանի Իսլամական Հեղափոխության պահպանների կորպուսը հայտարարել է, որ եթե անմիջական Իրանի օբյեկտների վրա լինի ամերիկյան հարձակում, ապա հարվածելու են Դուբային, Թալ Ավիվին, Հայֆային: Այս սցենարը չի բացառվում նույնպես: Հայաստանը լինելով տարածաշրջանային երկիր, որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում այս տեսանկյունից»,- ասաց իրանագետը:
Ա. Վարդանյանի խոսքով, հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի, զգույշ լինելով հանդերձ՝ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր մակարդակներով ու ձևաչափերով, կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել:
«Մինչ այս պահը հնչած դիրքորոշումները՝ հայտարարություններ, ցավակցություն, նորմալ եմ գնահատում, որովհետև ի վերջո չպետք է աշխարհաքաղաքական այս խառն իրավիճակում հստակորեն մեկի կողմը բռնել, մանավանդ որ շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել ինչ-որ անցանկալի հետևանքների մեր երկրի համար»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա իրանագետ Գարիկ Միսակյանը նշեց, որ Պարսից ծոցում, ցանկացած լարվածություն տարածաշրջանում կարող է տնտեսական խնդիրներ առաջացել:
Խոսելով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային գրոհների մասին, նա նշեց, որ իրանական, արևմտյան ԶԼՄ-ներում իրարամերժ տեղեկություններ կան արձակված հրթիռների, զոհերի հետ կապված: Իրանագետը բացառեց, որ հենց այդ ավիահարվածների պատճառով Թեհրանում կործանված լինի Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը:
«Ավիահարվածները բոլորը եղել են Իրաքի տարածք, իսկ ինքնաթիռը կործանվել է Թեհրանում, որը բավականին հեռու է այդ տարածքներից, որևէ ավիահարված, ռմբակոծություն, ռազմական գործողություն Թեհրանում տեղի չի ունեցել: Այսօր առավոտյան զրուցել ենք Թեհրանում մեր ընկերների հետ, մեծ մասը նույնիսկ տեղյակ չի եղել գիշերվա հարձակումներից»,- ասաց Գ. Միսակյանը:
Ահարոն Վարդանյանը չբացառեց, որ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ գործողությունը, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերով, ղեկավարված լինի Ադրբեջանից, որովհետև տարբեր հարթակներում մի քանի անգամ հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար:
«Իսկ Սոլեյմանիի սպանությունը ինչ է, եթե ոչ Իրանի դեմ գործողություն»,- նշեց իրանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին
- Թեհրանում վթարված ուկրաինական Boeing 737-ի բոլոր 170 ուղևորները զոհվել են․ Reuters
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
- 180 ուղևորով ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանում
- ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում հրաժարվել սադրանքներից
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում ՀՀ տարածքից միմյանց դեմ աշխատելու համար
- Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գեներալ Սոլեյմանին
- «Սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»
- Արցախի ԱԳՆ. Հուսով ենք՝ կհաջողվի լարվածությունը թուլացնել
- Իրանում համազգային սուգ է
- Պոմպեոն Եվրոպային մեղադրում է Իրանի հարձակման հարցում «օգտակար» չլինելու մեջ
- Թուրքիան անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ
- Հայաստանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում իրադրության խաղաղ միջոցներով լիցքաթափման դիրքերից. ԱԳՆ
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին