Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
Իրանն այսօր վաղ առավոտյան հրթիռային գրոհ է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, որը մեծացրել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ Իրանն իր տարածքից տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ արձակել է առնվազն երկու իրաքյան օբյեկտների ուղղությամբ, որոնցում գտնվում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի զինված ուժերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ այժմ ընթանում է զոհերի և վնասների գնահատում, և որ նա հանդես կգա հայտարարությամբ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ ժամանակով։
«Ամեն ինչ լավ է», - գրել է Թրամփը, ով այցելել էր «Ալ-Ասադ» ավիաբազա 2018 թվականի դեկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին